Սարդարապատի երթի մեկնարկից առաջ ոստիկաններն առգրավել են քայլերթի մասնակիցների քնապարկերը

Սարդարապատի երթի մեկնարկից առաջ ոստիկաններն առգրավել են քայլերթի մասնակիցների քնապարկերը

Սարդարապատի երթի մեկնարկից առաջ ոստիկաններն առգրավել են քայլերթի մասնակիցների քնապարկերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը.

«Ոստիկանության պահվածքը չգիտեմ, թե ինչպես կարելի է բնութագրել, իրականում այն չափազանց ծիծաղելի է։ Մենք մեր թիմով Սարդարապատից քայլելով գալու ենք դեպի Երևան, դրա համար նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում։ Մեր գաղափարակից ընկերներից մեկին խնդրել էի, որ մոտենար Կոմիտասում գտնվող ՀՅԴ մասնաշենքից վերցներ քնապարկերը։ Մեր ընկերը՝ Վիգենը, մոտեցել, վերցրել է քնապարկերը և շարժվել։ Ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին, շատ բիրտ, անշնորհք ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և այն քնապարկերը, որոնք պետք էին լինելու մեզ, առգրավել են։ Ու գրվել է, որ բերման ենթարկելու համար հիմքը գողության կասկածն է, այսինքն՝ Վիգենը գողացել է այդ քնապարկերը», - պատմեց Հովհաննես Հարությունյանը և ընդգծեց՝ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավումն է եղել։