Այս փուլում Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, հետևաբար պետք է պարտադրել խաղաղության․ Ֆինլանդիայի նախագահ

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ցանկանում, և Արևմուտքին կոչ է արել ճնշում գործադրել իր վրա, նրա խոսքերն է մեջբերել «Financial Times»-ը։
«Այս փուլում Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, հետևաբար Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղության»,- ասել է նա։
Խոսելով Ռուսաստանի՝ խաղաղություն կնքելու կոչերի մասին՝ Ստուբը նշել է, որ չի հավատում դրանց անկեղծությանը։