Նավթը թանկանում է
Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նկատելիորեն աճում են՝ ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալների հրապարակումից հետո՝ ԱՄՆ-ում այս հումքի պաշարների անսպասելի անկման մասին, վկայում են աճուրդների տվյալները:
Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճում է 1.24 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 116.9 դոլար, WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 1.28 տոկոսով՝ մինչեւ 110.69 դոլար: