Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի սուպերմարկետներից մեկում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ հարձակում:
Միջադեպի ընթացքում զոհվել է մեկ ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, սպանվածը՝ Ռուֆատ Հասանովը, մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում:
Վիրավորներից մեկը Սամիր Շեյդաևն է, մյուսի անունը հայտնի չէ:
Զինված հարձակման կասկածյալներից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ սպանվել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վերջինս զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։
Օպերատիվ աշխատանքները շարունակվում են, նշել են ոստիկանությունից։
Ոստիկանությունը հայտնում է, որ նախնական վարկածով նպատակը տարածքում գտնվող բանկոմատը կողոպտելն է եղել։
(+18) Տեսանյութերը՝ այստեղ