Ռուսաստանում «Նիվա»-ներ են արդիականացվել հատուկ գործողության կարիքների համար (լուսանկարներ)

Ռուսաստանում «Նիվա»-ներ են արդիականացվել հատուկ գործողության կարիքների համար (լուսանկարներ)

«Վիտյազ» ընկերությունը, որը մտնում է «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի մեջ, արդիականացրել է ՎԱԶ-2121 «Նիվա» ամենագնացները հատուկ ռազմական գործողության գոտում զինվորների կարիքների համար։ Այս մասին կոնցեռնը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Մոտոհրաձգային գնդի զինծառայողները կստանան բաց թափքով, ամրացված հետնամասով ու հրաձգային զենքերի տեղադրման տարրերով մեքենաներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանվել են դռներն ու հետևի տանիքը՝ դրանք վերածելով պիկապ մեքենաների: Նիվայի կորպուսի ամրությունը պահպանելու համար այն հագեցած է լրացուցիչ ամրության տարրերով: Տրանսպորտային միջոցները ստացել են նաև քողարկման համար նախատեսված ռազմական երանգ։