Վարդավառ. հեթանոսական սովորույթներով պահպանված քրիստոնեական տոն

Վարդավառ. հեթանոսական սովորույթներով պահպանված քրիստոնեական տոն

Վարդավառի տոն կամ Քրիստոսի Պայծառակերպության օր:  Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

Հայաստանյայց եկեղեցում տոնը կոչվում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: «Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «վարդ» և «վառ» բառերից և նշանակում է ջրով օծված։

Վարդավառը տոնել են նաև հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այն:

Հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը վարդաջրեր ցողելով ու վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Աստղիկը, Վահագն աստծու սիրեցյալն էր։ Ըստ ավանդույթի, ստորգետնյա աստվածը արարչական ընտանիքից գողանում է Աստղիկին: Բայց Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին և շրջելով, մարդկանց օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում: