Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

Մարտի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 83 թեստավորում, հաստատվել է 15 նոր դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 41 վարակակիր:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9809 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3023 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: