Ազգային ժողովում ո՞վ կփոխարինի պատգամավոր Անուշ Բեղլոյանին

Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը 66 կողմ ձայնով ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից: Այս մասին գրում է armtimes.com-ը։
Ըստ ՔՊ համամասնական ցուցակի հաջորդը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, որը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ վերջնական որոշում չունի, սակայն ամենայն հավանականությամբ չի վերցնի պատգամավորական մանդատը:
Ըստ ցուցակի հաջորդը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայաե Եղիազարյանն է: Վերջինս պատրաստվում է վերցնել մանդատը:
Հարցադրմանը՝ ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքը, Եղիազարյանն ասաց.«99 տոկոսով կլինեմ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ ավագանու անդամ եմ և այս ոլորտում ունեմ գործունեություն ծավալած»: