ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել երկու իսրայելցի երեխաների՝ Քֆիրի և Արիել Բիբասի, նրանց մոր՝ Շիրիի և թոշակառու Օդեդ Լիֆշիցի մարմինները։ Բոլոր չորսն էլ առևանգվել էին Կիբուց Նիր Օզից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
Առեւանգման պահին տղաները եղել են ինը ամսական և չորս տարեկան։ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ նրանք սպանվել են Գազայի հատվածի վրա Իսրայելի ավիահարվածի ժամանակ:
Փետրվարի 1-ին խմբավորումն ազատ է արձակել նրանց հորը՝ Յարդեն Բիբասին։
Կարմիր Խաչի ներկայացուցիչները աճյունները կհանձնեն Իսրայելի պաշտպանության բանակին: