Թողարկվել է Դոնալդ Թրամփի մասին պատմող «Աշակերտը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ 18+)

Թողարկվել է Դոնալդ Թրամփի մասին պատմող «Աշակերտը» («The Apprentice») ֆիլմի թրեյլերը։
2024 թվականին նկարահանված կենսագրական պատմական դրամաjում Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մարմնավորել է Սեբաստիան Սթենը։
Ֆիլմը ներակայացնում ԱՄՆ նախագահի Հանրապետական ներկայիս թեկնածուի կարիերան Նյու Յորքում 1970-ական և 1980-ական թվականներին անշարժ գույքի ոլորտում: Ֆիլմում նկարահանվել են նաև Ջերեմի Սթրոնգը, Մարիա Բակալովան և Մարտին Դոնովանը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 77-րդ կինոփառատոնում մայիսի 20-ին։ Միացյալ Նահանգներում պրեմիերան կլինի հոկտեմբերի 11-ին։
Տեսանյութն այստեղ