Հայաստանը պատրաստում է ռուսաստանյան պահանջներին համապատասխանող կաթնամթերքի ցանկ․ Ռոսսելխոզնադզոր

Ապրիլի 17-ին Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել են Ռոսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի բանակցությունները Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ: Տեղեկանում ենք Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքից։
Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ ստուգման արդյունքներով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման նկատմամբ պետական վերահսկողության անբավարար մակարդակ է հայտնաբերվել։ Արդյունքում Ռոսսելխոզնադզորը դիմել է Հանրապետության անասնաբուժական ծառայությանը՝ երկիր կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։
Արմեն Հայրապետյանը հայտնել է, որ ուսումնասիրել է Ռոսսելխոզնադզորի տեսչության հաշվետվությունը, որը մի շարք կրիտիկական խնդիրներ է բացահայտել Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումների վերահսկման հարցում:
Հայաստանը կստուգի իր ընկերությունները և կուղարկի այն ձեռնարկությունների ցուցակները, որոնք կարող են բավարարել ռուսաստանյան պահանջները՝ իրավիճակը կարգավորելու համար։ Ռոսսելխոզնադզորը կստուգի դրանք և որոշում կկայացնի դրանց վաճառքը թույլատրելու մասին։