Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են պարեկային ծառայության ավտոմեքենան ու Opel-ը. վիրավորներ կան

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հեշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ պարեկային ծառայողներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փկարարական ջոկատի փրկարարները: 

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: