Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ)

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ)

Ապրիլի 18-ի երեկոյան Թուրքիայի արևելյան հատվածում հերթական երկրաշարժն է գրանցվել: Այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։

Այն նորից տեղի է ունեցել Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում։ Էպիկենտրոնում 6կմ խորությամբ գրանցված երկրաշաժի ուժգնությունը կազմել է 5.6 մանգիտուդ: Այն նաև զգացվել է հարակից շրջաններում:

Շենքեր ու տներ են վնասվել, փլուզվել։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը բնակչներին հորդորել է վնասված կառույցներ չմտնել։ Բնակիչների մի մասը գիշերել է դրսում: 

Թոքաթի ամբողջ տարաքում և Յոզգաթ նահանգի 3 շրջանում դասապրոցեսները հետաձգվել են 1 օրով: Զոհեր և կամ վիրավորներ չկան:

Ապրիլի 18-ի գիշերը ևս երկու երկրաշարժ էր գրանցվել՝ համապատասխանաբար 4.7 և 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:

Տեսանյութը՝ այստեղ