Ամուսնական գործակալություններ․ ովքեր և ինչպես են դիմում հայկական ընտանիք կազմելու համար
Սուրբ Վալենտինի տոնի նախօրեին՝ փետրվարի 12-ին նշվում է ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies)։
Այս տոնն ի հայտ է եկել Ուկրաինայում։ Այն 2010 թվականի դեկտեմբերի 1-ին գրանցել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մտավոր սեփականության պետական վարչությունը:
Տոնն ընդունվել է բազմաթիվ գործընկեր գործակալությունների կողմից՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում:
Ամուսնական գործակալությունների պատմությունն ավելի քան 370 տարվա պատմություն ունի։ Ամուսնության առաջին գրասենյակը՝ Հանդիպումների և հասցեների բյուրոն, բացվել է 1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում։
Այսպիսի գործակալություններն օգնում են միայնակ մարդկանց գտնել իրենց զուգընկերոջը կամ զուգընկերուհուն: