Ահավոր դեպք է. վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեպքից հետո երեխաները  տեղափոխվել  են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Մի երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրան վիրահատել են ու նորից բերել «Սուրբ Աստվածամայր»։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհդակցությանը հայտարարեց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը:

Նա հավաստիացրեց, որ ոչ դեղորայքի, ոչ էլ արյան պակաս չունեն. «Միայն ալբումինի պակաս է եղել, որը բերել են»,- զեկուցեց նա փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Մանրամասները՝ տեսանյութում