Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Կարծո՞ւմ եք թուրքի պահանջի առաջ ընկրկելով հետաձգում եք պատերազմը․ Խաչատրյան

ՀՀ-ն պարտավոր է ջանքեր գործադրել թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական, թե՛ անվտանգային առումով  ապահովելու Արցախից բռնի տեղահանված էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը ՀՀ-ում, մինչև մեր հայրենակիցները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, տուն՝ Արցախի Հանրապետություն։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Քաղաքական իշխանությունները վախենում են օգտագործել Արցախի Հանրապետություն եզրույթը, բանը հասել է նրան, որ Կառավարության անդամը ասում է Արցախ, հետո՝ ներողություն, Լեռնային Ղարաբաղ։ Ումի՞ց եք ներողություն խնդրում Արցախ բառը օգտագործելու համար։ Կարծո՞ւմ եք՝ թուրքի պահանջի առաջ ընկրկելով հետաձգում եք պատերազմը։ Չե՞ք տեսնում, որ թուրքը ավելի է մոտենում մեզ»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Send