Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ալ-Նասրի ֆուտբոլիստ

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ալ-Նասրի ֆուտբոլիստ

Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։

«Ալ-Նասր» ակումբը հայտարարել է 37-ամյա պորտուգալացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին։

Ալ-Նասրի մամուլի ծառայությունն էլ հայտարարություն է տարածել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից հետո։

«Սա ավելին է, քան պատմությունը։ Սա պայմանագիր է, որը կոգեշնչի մեր ակումբին, մեր լիգային, մեր երկրին և տղաների ու աղջիկների ապագա սերունդներին դառնալ իրենց լավագույնը: Կրիշտիանու, բարի գալուստ քո նոր տուն»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն պայմանագիր է կնքելու «Ալ-Նասրի» հետ մինչև 2025 թվականը։ Նրա բազային աշխատավարձը կազմելու է տարեկան 75 միլիոն դոլար և 200 միլիոն դոլար՝ կոմերցիոն վճարումների և դեսպանի պաշտոնի համար եկամուտների հետ միասին:

Կրիշտիանուի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը խզել է նրա պայմանագիրը նոյեմբերին։