Մեքսիկայի արևմուտքում մարդկային մնացորդներով ավելի քան 50 պարկ է հայտնաբերվել

Անհայտ կորածների որոնումներով զբաղվող հասարակական կազմակերպության անդամները Մեքսիկայի արևմուտքում գտնվող Հալիսկո նահանգում մարդկային մնացորդներով ավելի քան 50 պարկ են հայտնաբերել. հայտնել է Televisa հեռուստաալիքը։
Այն հայտնաբերվել է Թլահոմուլկո դե Սունիգա մունիցիպալիտետում (Գվադալախարայի մոտ, տարածաշրջանի մայրաքաղաք) լքված հինգ տների զննության ընթացքում: Նախնական տվյալներով՝ այդ շրջանում հաջողվել է հայտնաբերել մոտ 30 մարդու մնացորդ, որոնք զոհվել են հանցագործների ձեռքով։ Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ Մեքսիկայում անհետ կորածների թիվը գերազանցել է 61 հազարը ՝ 2020 թվականի հունվարի դրությամբ:
Հասարակական անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2021 թվականին Մեքսիկայում բռնության զոհ է դարձել 33 308 մարդ, 1 246-ով պակաս, քան մեկ տարի առաջ: Բոլոր կանխամտածված սպանությունների կեսը կատարվում է վեց նահանգներում ՝ Գուանահուատո, Մեխիկո, Միչոական, ստորին Կալիֆորնիա, Խալիսկո և Չիուաուա: