Փաշինյանի խոսքը պատերազմի մասին կարող է մանիպուլիացիա լինել․ Սեյրան Օհանյան

Այն, որ պատերազմի վտանգ մշտապես կա, այն որ իրավիճակը բավականին բարդ է և Հայաստանի համար, և Արցախի համար, միանշանակ այդպես է, բայց ես կարծում եմ, որ Փաշինյանի այդ խոսքերը կարող են մանիպուլիացիոն լինել, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները փոխարենը ամրապնդեն մեր դիրքերը, նույն Խրամորթ գյուղի Քարագլուխ բարձրունքը, որը չափից դուրս կարևոր է, մտածում են խաղաղության օրակարգի, ինչ որ հայելային հետքաշման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։