Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկա

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկա

Շուշիի Ղայբալիշեն գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։

44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյուններից 50 խաղաղ բնակիչ ու 15 զինծառայող է զոհվել, 288 մարդ՝ վիրավորվել։