Պորտուգալիան ցանկանում է, որ ԵՄ-ն երկարաժամկետ մեխանիզմ ստեղծի էներգետիկայի ոլորտում ներդրումների համար

Պորտուգալիան ցանկանում է, որ ԵՄ-ն երկարաժամկետ մեխանիզմ ստեղծի էներգետիկայի ոլորտում ներդրումների համար

Պորտուգալիան ցանկանում է, որ ԵՄ-ն երկարաժամկետ մեխանիզմ ստեղծի էներգետիկայի ոլորտում ներդրումների եւ անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, գրում է Reuters-ը։

Ըստ Կոստայի՝ դա ենթադրում է Եվրահանձնաժողովի կողմից պարտքային պարտավորությունների թողարկում, որը կվճարվի անդամ երկրների փոխանցումների հաշվին։ 

Պորտուգալիայի վարչապետը նաեւ նշել է, որ նման ներդրումային նախագծերը պետք է լինեն երկարաժամկետ եւ չպետք է «զոհաբերվեն բյուջեի կարճաժամկետ սահմանափակումներին»։