Որևէ դրական զարգացում, ցավոք սրտի, չկա․ ԱԳ փոխնախարար
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու, որ հումանիտար բեռը, որը նախատեսված է մեր արցախահայ հայրենակիցների համար, կանգնած է։ Այդ մասին այսօր Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը, և այս պահին, ցավոք սրտի, որևէ դրական զարգացում չկա։
«Շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների կողմից հավելյալ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք վերջին օրերին տեսանք հայտարարություններ, բայց դրանք բավարար չեն»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։