Առինջ գյուղից դեպի «Ծիրանի» ռեստորան տանող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Առինջ գյուղից դեպի  «Ծիրանի» ռեստորան տանող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 18:57-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ  գյուղից դեպի «Ծիրանի» ռեստորան տանող հատվածում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:18-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: