Սերբիայի նախագահ Վուչիչի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում. մանրամասներ

Սերբիայի նախագահ Վուչիչի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում. մանրամասներ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը, որը մեկնում էր Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու, արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում. հաղորդում են սերբական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկություններով՝ Վուչիչի ինքնաթիռը չի կարող շարունակել թռիչքը դեպի Մոսկվա՝ Ռուսաստանի փակ օդային տարածքի պատճառով, և սպասում է թույլտվություն ստանալուն։

Որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել։