Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 104 հազար 200 անձ ստացել է 100 հազար դրամ աջակցություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 104 հազար 200 անձ ստացել է 100 հազար դրամ աջակցություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 104 հազար 200 անձ ստացել է 100 հազար դրամ աջակցություն։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ աջակցություն ստացածներից 75 հազար 725-ը չափահաս են, 28 հազար 475-ը՝ անչափահաս։

«ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 15 հազար անձ կենսաթոշակառու է»,- նշեց նա։