Վեց դիրք հետ ենք բերել․ Անդրանիկ Քոչարյան

Վեց դիրք հետ ենք բերել․ Անդրանիկ Քոչարյան

Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի օկուպացրած 10 քառ կմ տարածքին և դրանց ռազմավարական նշանակության վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել:

«Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ. խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը շեշտեց, որ այժմ կարևոր է հրադադարի ռեժիմը պահելը, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները լիարժեք անցնեն պատրաստման փուլ: