Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների հանդիպումը բավականին լարված է անցել. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների հանդիպումը բավականին լարված է անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկությունները հաստատվում են. ինչպես գրել էինք՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն այն բանի համար, որ վերջինս օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո սառեցրել է հարաբերությունները խմբակցության իր թիմակիցների հետ:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանի եւ ՔՊ-ականների հանդիպումն ԱԺ-ում բավականին լարված է անցել:

Նախ, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ ԱԺ-ում Միրզոյանին դիմավորող չկար, ինչպես մյուս նախարարների դեպքում է լինում:

Իշխանական թեւի պատգամավորները շատ սառն են դիմավորել Միրզոյանին, անգամ խմբակցությունում Միրզոյանի մտերիմները չեն մոտեցել նրան, ջերմ վերաբերմունք ցույց չեն տվել, շատ սառն են եղել նրա հետ:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին է իրեն թիմակիցների հետ սառը եղել, առանձին զրույցներ չի ունեցել նրանցից որեւէ մեկի հետ:

ՔՊ-ականներն այսպիսով համարում եմ, իր Միրզոյանին տվել են արժանի պատասխան՝ նրա արհամարհական վերաբերմունքի դիմաց:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում