Մահացել է 102-ամյա դիզայներ Այրիս Ափֆելը

102 տարեկանում մահացել է ինտերիերի և տեքստիլի դիզայներ Այրիս Ափֆելը։
Դիզայների մահվան մասին հայտնել են նրա ինստագրամյան էջում։ Նրա՝ վաճառքի գործակալ Լորի Սեյլը Associated Press-ի հետ զրույցում հաստատել է Ափֆելի մահը: Պատճառը չի նշվել։
Նրա ոճը եղել է թանգարանային ցուցանմուշների և Ալբերտ Մայսելսի Իրիս վավերագրական ֆիլմի թեման:
Այրիս Ափֆելը ծնվել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում 1921 թվականին։ Մայրը Ռուսաստանից է եղել։ Նա հայտնի է դարձել իր արտասովոր, աչք շոյող հանդերձանքով, որը համադրել է բարձր նորաձևությամբ ու զարդերով։ Հասարակական միջոցառումներին նա կրել է մեծ կլոր ակնոցներ՝ սև շրջանակներով, վառ կարմիր շրթներկով և կարճ սպիտակ մազերով։
Այրիս Ափֆելը և նրա ամուսին Կառլը ունեցել են տեքստիլ ընկերություն, որը կոչվում էր Old World Weavers և մասնագիտացած էր վերականգնման աշխատանքներում: Ի թիվս այլ բաների՝ նրանք նախագծերի վրա աշխատել են Սպիտակ տանը վեց տարբեր նախագահների օրոք: Դիզայների հաճախորդների թվում են եղել Este Lauder-ի հիմնադիր Էստե Լաուդերը և շվեդ և ամերիկացի դերասանուհի Գրետա Գարբոն: