Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ

Blog Image

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 18:33-ին: Այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ:

Send