Կանանց ՉԼ. Բարսելոնան ջախջախեց Չելսիին և դուրս եկավ եզրափակիչ

Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է Լոնդոնի «Չելսիի» հետ և 4:1 հաշվով հաղթանակ է տարել։ Երկու խաղերի արդյունքներով «Բարսելոնան» 7:1 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ։
Եզրափակչում «Բարսելոնան» կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։
Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Լիսաբոնում (Պորտուգալիա):
Աղբյուրը՝ Armsport.am: