«Ի՞նչ»․ Բոտսվանայի նախագահը զարմանքով է արձագանքել՝ հայտնաբերված խոշորագույն ադամանդներից մեկը տեսնելով (տեսանյութ)

«Ի՞նչ»․ Բոտսվանայի նախագահը զարմանքով է արձագանքել՝ հայտնաբերված խոշորագույն ադամանդներից մեկը տեսնելով (տեսանյութ)

Բոտսվանայի նախագահ Մոկվիեցի Մասիսիին ցույց են տվել երկրում հայտնաբերված 2492 կարատանոց ադամանդը

Ադամանդը պատմության մեջ խոշորներից մեկն է։

«Ի՞նչ»,- այսպես զարմանքով է արձագանքել երկրի նախագահը՝ այն տեսնելով:

Օգոստոսի 22-ին հայտնի էր դարձել, որ Բոտսվանայում հայտնաբերվել է 2492 կարատանոց ադամանդ (գրեթե 500 գրամ)։ 

Քարը խոշորագույններից մեկն է պատմության մեջ:

Գտածոն հայտնաբերել է կանադական Lucara Diamond հանքարդյունաբերական ընկերությունը Բոտսվանայի Karowe հանքավայրում: Այն հնարավոր է եղել գտնել և արդյունահանել հատուկ ռենտգեն տեխնոլոգիայի միջոցով, որը հնարավորություն է տալիս ընդերքից հայտնաբերել և ամբողջությամբ հանել թանկարժեք քարերը։

Տեսանյութն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub