Խոշոր վթար՝ Կոտայքում․ Քանաքեռավանի ոլորաններում բախվել են բեռնատարները, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Կոտայքում․ Քանաքեռավանի ոլորաններում բախվել են բեռնատարները, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին լորոնապտույտ հատվածում բախվել են «Ford Transit» ու «ГАЗе́ль» բեռնատարները։ Գրել է Շամշյանը։ 

Վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։