Խորթ դստեր նկատմամբ կատարել է սեքuուшլ բնույթի գործողություններ, որպեսզի երեխայի մորը չհայտնի, որ աղջիկն ընկեր ունի

Խ.-Հ․-ն հանդիսանալով տուժող Ե. Պ․ մերձավոր ազգականը՝ խորթ հայրը, ստանձնած լինելով վերջինիս դաստիարակության, խնամքի պարտականությունները, 2024 թվականի մայիս-հուլիս ամիսներին, մեկ միասնական դիտավորությամբ, գտնվելով Ե.Պ․ հետ և հաստատապես տեղեկացված լինելով վերջինիս 16 տարին լրացած չլինելու մասին, իր այլասերված սեռական կարիքները բավարարելու, սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով, օգտագործելով Ե.Պ․-ի՝ իրենից նյութական և այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը՝ այն է, իր կողմից վերջինիս ապրուստի համար անհրաժեշտ նյութական միջոցներ տրամադրելու և Ե.Պ․ ընկեր ունենալու վերաբերյալ իր ունեցած տեղեկությունները նրա մորը չհայտնելու հանգամանքով պայմանավորված, վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել ապրիլի 30-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Խ.-Հ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։ Այն է՝ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, կատարվել է 16 տարին չլրացած անձի նկատմամբ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: