Գերմանիայի կանցլերը կտրականապես դեմ է արտահայտվել Թրամփի ծրագրին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կտրականապես դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին արաբական երկրներ մշտապես վերաբնակեցնելու ծրագրին։
«Ես լիովին մերժում եմ նախագահ Թրամփի առաջ քաշածը: Մենք չպետք է Գազայի բնակչությանը տեղափոխենք Եգիպտոս և Հորդանան», - ասել է Շոլցը Լյուդվիգսբուրգում (Բադեն-Վյուրթեմբերգ) նախընտրական միջոցառման ժամանակ:
Կանցլերը հավելել է, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան կանխելու, Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղ գոյակցությունն ապահովելու համար։