Երևանի ավագանին քիչ առաջ ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի՝ Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Առաջինի անունով։
Նշենք, որ նախագիծը ներկայացնում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա իր ելույթում հիշատակեց, որ դեռ 2018-ին, երբ ինքը «Ելք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ էր, այդ նախագիծը էլի էր ներկայացրել։
Նշենք, որ այս նախագծին կողմ էին ավագանու բոլոր խմբակցությունները։