Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոս

Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոս

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով։  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր կարծիքը հայտնեց այսօրվա խաղի վերաբերյալ, գրում է armsport.am-ը:

«Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»,- պատասխանեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը լրագրողներից մեկի հարցին՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Խոակին Կապառոսի հրաժարական տալու վերաբերյալ։

«Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար։ Նրանք մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին։ Ունեին 5 հնարավորություն, որոնք էլ իրացրեցին։ B խմբում հանդես են գալիս շատ ուժեղ հավաքականներ։ Իսկ մյուս մրցաշրջանում այս լիգայում հանդես է գալու Անգլիայի հավաքականը»,- ավելացրեց Խոակին Կապառոսը։

Այս խաղից հետո Ուկրաինայի ընտրանին 10 միավորով ժամանակավորապես գլխավորեց մեր խումբը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է և հաջորդ՝ վերջին խաղում, սեպտեմբերի 27-ին, Իռլանդիայում B լիգայում տեղը պահպանելու համար կմրցի տեղի հավաքականի հետ, որն այս պահին ունի 4 միավոր․ այսօր ավելի ուշ կհանդիպեն Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Եթե իռլանդացիներն այսօր հաղթեն, ապա մեր հավաքականը կկորցնի իր տեղը B լիգայում և հաջորդ մրցաշրջանում կխաղա C լիգայում։