Վախենում եմ՝ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցիների հետ ամեն ինչում համաձայնվի․ Մանուկյան

Սահմանադրականության խնդիր ունենք։ Դիցուք՝ մի ֆրանսիացի ամուսնացել է հայ աղջկա հետ, որը ՀՀ քաղաքացի է, սիրում է կնոջը, հանուն կնոջ գալիս, ՀՀ քաղաքացիություն է ստանում, ասում են՝ հոպ, ախպեր, 2․5 մլն վճարի, թե չէ քեզ բանակ կտանեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի մասին։

«Այս օրենքում լուրջ խնդրահարույց հարցեր կան, չի կարող ՀՀ երկու քաղաքացի տարբեր իրավունքներ ունենալ, անհավասարություն չի կարող լինել երկու քաղաքացու մեջ։ Ասում եք՝ Մհեր Գրիգորյանը բոլոր հարցերին համաձայն է, ՊՆ-ն էլ ասում է՝ չէ, վերապահում ունեմ, մի քիչ վախենում եմ, Մհեր Գրիգորյանին սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախագահից հանեք, գնալու ա ադրբեջանցիների հետ ամեն ինչում համաձայնվի»,-ասաց Մանուկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում