Վարդահովիտը սահմանամերձ է, մեզ սարն ավելի է պետք․ բնակիչները դեմ են մետաղահանքի շահագործմանը

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում մետաղական հանք շահագործելու պլաններ կան։ 

«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն մտադիր է Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում ուսումնասիրություններ կատարել և Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում ընդգրկված 94 քկմ տարածքում 2022-2025թթ. որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել: Լուրը Եղեգիսի բնակիչները սվիններով են ընդունել և այսօր՝ «Հանրային քննարկման» ընթացքում, բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, սակայն, պատասխան չեն ստացել։ 

Ըստ բնակիչների՝ քննարկումն ավելի շատ նմանվել է «բազառի» և որևէ շոշափելի արդյունք չի եղել. «Մենք ասում ենք՝ Վարդահովիտը տուրիզմի զարգացման գոտի է։ Բացի այդ, այնտեղ է գտնվում մեր ջրահավաք ավազանը՝ և՛ ոռոգման, և՛ խմելաջրի։ Արփա-Սևան թունելն էլ է այդտեղով անցնում։ Բացի այդ, Եղեգիսի կիրճում պատմամշակութային կոթողներ ունենք՝ Սմբատաբերդ, Ցախաց քար․․․ Այսինքն՝ եթե մենք խնդիր ունենք բնակչությանը լավ կյանք տալու, ապա կարող ենք տուրիզմը զարգացնել»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ իրենք չեն պատրաստվում իրենց բնությունը, անվտանգ կյանքը զիջել։ 

«Մեր համար լեռներն ավելի կարևոր են։ Եվ մենք ուզում ենք ամեն գնով պայքարել հանրային լսումներից հետո ՇՄԱԳ անցկացնելու դեմ։ Մեր խնդիրը հիմա դա է՝ թույլ չտալ ՇՄԱԳ-ի փուլին հասնի գործը։ Թե երբ կշահագործվի հանքը, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նա տեղեկացրեց, որ սրանից առաջ էլ է եղել հանքերևակման ուսումնասիրություն, այդտեղ երեք արդյունավետ տեղանք է գտնվել․ «Հիմա եթե այդ ուսումնասիրությունները կան, էլ իմաստը ո՞րն է նորից այդ ամենն անելու, նորից քանդելու»։ Ըստ համայնքի բնակչի, Վարդահովիտը դարձել է սահմանապահ գյուղ, և այնտեղ ամուր սահման է պետք, ոչ թե՝ մետաղական հանք։ 

«Սոթքում էլ մետաղական հանք ունենք, որ երեսուն տոկոս հզորությամբ է աշխատում»,- նշեց մեր զրուցակիցը։ Ավելացրեց՝ հանքի շահագործումը նաև խոչընդոտելու է գյուղատնտեսության զարգացմանը։ 

«Մեր ապրանքը մրցունակ է շուկայում, քանի որ մեզ մոտ չկան հանքեր։ Ո՞վ է, օրինակ, Քաջարանից մանդակ հավաքում կամ գնում։ Ոչ ոք, քանի որ այնտեղ աղտոտված է միջավայրը։ Իսկ գյուղացին նաև մանդակ վաճառելու հաշվին է ապրում»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ իրենք վճռական են, թույլ չեն տալու համայնքում հանք շահագործել։ 

«2019-2020 թվականներին մենք վռնդել ենք հանքը շահագործել ցանկացող ընկերություններին, հիմա նորն է հայտնվել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նշենք, որ ըստ «Հետք»-ի՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ. հունվարին: Ընկերության բաժնեմասում 15% մասնակցություն ունի Լիլիթ Արամյանը, 85%` Ավստրալիայի քաղաքացի Դեննիս Ջեյ Մուրը: Լիլիթ Արամի Արամյանը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի նախկին գլխավոր մաքսային տեսուչ Ռոբերտ Արամյանի քույրն է: ՊԵԿ լրատվականից հանտնեցին, որ Ռոբերտ Արամյանն անցյալ տարվա օգոստոսին ազատվել է պաշտոնից: 

Նարե Գնունի