Պեսկովը խոսել է ռուս-ուկրաինական, ռուս-ամերիկյան բանակցություններից

Ոչ ոք շահագրգռված չէ Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի մշակման գործընթացը հետաձգելու հարցում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այլ հայտարարություններ՝
- Հուշագրի վրա աշխատանքի մեծ մասն իրականացվում է փակ դռների ետևում;
- Ստամբուլում կնքված համաձայնագրերի համաձայն՝ իրականացվում են Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման աշխատանքներ՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով;
- Մոսկվան Վատիկանից որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում համագործակցության վերաբերյալ;
- Հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել;
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի պայմանների ցանկը կպատրաստվի բանակցողների կողմից առանձին-առանձին;
- Ռուսաստանը ողջունում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում;
- Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև «9-ը 9-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման նախապատրաստման նպատակով շփումները շարունակվում են, սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է;
- «Ոսկե գմբեթի» վերաբերյալ ԱՄՆ ծրագրերն իրենց ինքնիշխան գործն են;
- Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է վերստեղծեն ռազմավարական կայունության համար ավերված իրավական շրջանակը։