Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: 67 կգ քաշային Արես Հակոբյանը 1/4 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
51 կգ քաշային Արեն Ասլամազյանը քառորդ եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը կմրցի անգլիացու հետ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանի մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող բռնցքամարտիկը, իսկ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը կմենամարտի չեռնոգորցի բռնցքամարտիկի հետ: