Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «Ford» մակնիշի և 30-ամյա Աշոտ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո, մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արմավիր ընթանալիս բախվում է «Mercedes»-ին, ինչի հետևանքով «Mercedes»-ը հայտնվում է բաժանարար գոտու կանաչ գազոնում։
Վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Սամվել Կ․-ն տեղափոխվում են վարորդը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Մեծամոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «07»-ի գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։