Հրավեր չեմ ստացել, չեմ մասնակցելու․ Նաիրա Նահապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ ընթրիքի մասին

Հրավեր չեմ ստացել, չեմ մասնակցելու․ Նաիրա Նահապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ ընթրիքի մասին

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, գործարար կանանց ընթրիքի է հրավիրում։ Բայց ոչ անվճար։ Ընթրիքին մասնակցելու համար գործարար կանայք պետք է վճարեն 1 մլն դրամ։

Հրավերը ձևակերպված է այսպես․ ««ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին»։

Mediahub-ը մեր իրականության հայտնի գործարար կանանցից Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց՝ ինքը մասնակցելո՞ւ է Փաշինյանի տիկնոջ մեկ միլիոն դրամանոց ընթրիքին։

«Ոչ, չեմ մասնակցելու»,- ասաց նա։

Իսկ ինչո՞ւ ոչ, Նահապետյանն ասաց․ «Որովհետև, նախ, հրավեր չեմ ստացել, դրա համար, և երկրորդը՝ խոսքը նոր գործարարների մասին է, ոչ թե հին»։

Նշենք, որ ընթրիքը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Վահե Մակարյան