Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնը դատապարտել է ՔՊ-ական պատգամավորների, իշխանության ներկայացուցիչների և իշխանամերձ շրջանակների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու թիրախավորումը։

«Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։ Ստի, չարության, պարտության ու աղետի հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․

Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։

Չե՛ք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ»,- գրել է Լիլիթ Գալստյանը։