Հրաչյա Սարգսյանը հեռանո՞ւմ է

Հրաչյա Սարգսյանը հեռանո՞ւմ է

Քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու և հեռանալու է։ Որպես պատճառ ներկայացվելու են առողջական խնդիրները։

Երևանի քաղաքապետարանից MediaHub-ի հետ զրույցում լուրը դեռ չեն հաստատում։ Բայց, ըստ էության, չեն էլ հերքում:

Նշում են, որ եթե նման բան լինի, ապա պաշտոնապես կհայտարարի Սարգսյանը։ Մեզ ասացին, որ իրենք էլ մամուլի հրապարակումներից են տեղեկացել այս մասին։

Ավելի վաղ գրել էինք, որ բյուջեի կատարողականի հաստատումից հետո հավանական է, որ Սարգսյանը հրաժարական տա ու քաղաքապետը պատրաստվի ավագանու արտահերթ ընտրությունների։

«Մենք նման փայլուն կատարողական չենք ունեցել։ Սա չի քննարկվում։ Դա բացառապես Հրաչյա Սարգսյանի շնորհն է»,- MediaHub.am-ին ասաց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նա նշեց, որ լուրերի մասին մամուլից է տեղեկացել։ 

Մեր ունեցած լուրերին, թե քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն է դառնալու քաղաքապետի ԺՊ, Վարդանյանն արձագանքեց՝ կդառնա, դա միանշանակ է, քանի որ նա ունի այդ մանդատը։ 

«Սա հստակ է։ Բայց Հրաչյա Սարգսյանը տալու է հրաժարական, թե ոչ, այս
պահին չգիտեմ»
,- նշեց Թեհմինա Վարդանյանը։

Նարե Գնունի