ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, ծանոթացել սահմանին տիրող իրավիճակին

Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից։
Դեսպանը նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես եղավ սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը։