Հոկտեմբերի 6-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը․ ի՞նչ են հուշում աստղերը

Հոկտեմբերի 6-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը․ ի՞նչ են հուշում աստղերը

Այսօր ռոմանտիկ ծանոթությունների եւ հանդիպումների համար ամենաբարենպաստ օրը չէ: Այնուամենայնիվ, լավ կլինի, եթե աֆրիկյան կրքերի փոխարեն նախընտրեք որեւէ հանգիստ եւ ընտանեկան ժամանց՝ օրինակ, կինոյի եւ ռեստորանի համատեղ այցելություն:

Խոյեր

Սիրելի' Խոյեր: Այսօր աստղերը Ձեզ խոստանում են հաջողություն սիրային գործերում: իրավիճակը չափազանց բարեհաջող էլինելու Ձեզ համար, անկախ Ձեր նպատակներից՝ լինի այն ռոմանտիկ երեկո անցկացնելը սիրեցյալների հետ թե նոր, հետաքրքիր ծանոթություն հաստատելը: Եթե Խոյերը ցանկանում են գրավել այն անձնան ուշադրությունը, ում իրենք համակրում են, չարժե խուսափել չափազանց շքեղ տեսքից: Խեղծ համեստությունը այսօր հակացուցված է. Խոյերը պետք է փայլեն, գայթակղեն, լինեն թագուհիներ եւ թագավորներ, եւ կստանան այն ամենը, ինչ ցանկանում են:

Ցլեր

Ցլե'ր: Այսօր աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս բաց պահել Ձեր աչքերն ու ականջներըցանկացած տեղեկության համար: Հատկապես այն տեղեկության, որը կստանաք Ձեր սիրեցյալներից: Ցլերին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն նրանց ասած խոսքերին, այլ նաեւ նրան, թե ինչ է թաքնված այս խոսքերի հետեւում: Հետեւեք նրանց ժեստերին, հայացքներին, դեմքի արտահայտությանը: Հնարավոր է, որ այսօր նրանքփորձեն Ձեզ ինչ-որ չափազանց կարեւոր նորության մասին ակնարկել:

Երկվորյակներ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին քննադատական հայացքով զննել հակառակ սեռի հետ շփման իրենց եղանակը: Հնարավոր է՝ նրանք չափազանց ամաչկոտ են կամ էլ, հակառակը, չափազանց համարձա՞կ նրանց հետ, ում սիրում են: Թե՞ չափազանց շատ են իրենք իրենց մասին խոսում: Իսկ գուցե իրենց խոցելիությու՞նն են թաքցնում սուր կատակների հետեւում: Երկվորյակները պետք է փորձեն ազատվել իրենց թուլություններից: Շատ շուտով դա նրանց կարեւորագույն առավելություն կտա սիրային ճակատում:

Խեցգետիններ

Այսօր ժամադրության սկզբին Խեցգետինների մոտ կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, թե, կարծես, երեկոն չի ստացվի, եւ էլ ոչինչչի բարելավի նրանց տրամադրությունը: Բարեբախտաբար, դա ամենեւին էլ այդպես չէ: Այն մարդիկ, ում իրենք համակրում են, անակնկալ են պատրաստել Խեցգետինների համար, իսկ գուցե եւ թանկարժեք նվեր, եւ այն ամենը, ինչ պահանջվում է Խեցգետիններից՝ չխանգարել սիրեցյալներին զարմացնել եւ ուրախացնել իրենց: Եւ, իհարկե, նրանց շնորհակալական զգացմունքներ ցուցադրեք: Չէ՞ որ դա այնքան էլ մեծ բան չէ:

Առյուծներ

Այսօր Առյուծները, իրենց սիրեցյալների հետ խոսելիս, չափազանց մեծ շփոթմունքի մեջ են լինելու: Առյուծները կարող են իրենց զգալ ոչ այնքան ինքնավստահ եւ մտավախություն ունենալ, որ իրենց ինքնավստահության բացակայությունը աչքի է ընկնում եւ իրենց ոչ այնքան դրական կողմից է բնութագրում: Սակայն այսօր չարժե անտարբերության դիմակ կրել. Միեւնույն է՝ ոչինչ չի ստացվի: Առյուծները պետք է լինեն այնպիսիք, ինչպիսիք իրենք կան: Նրանց թուլությունը իրենց զենքն է, որի օգնությամբ նրանք կգրավեն նույնիսկ ամենաամուր ամրոցը:

Կույսեր

Այսօր իրենց սիրեցյալների հետ ներդաշնակություն զգալու համար Կույսերին անհրաժեշտ կլինի փոփոխություն կատարել իրենց մեջ: Հարաբերությունների մեջ նրանք սիրում են կրքե՞ր, դրամատիկ զարգացումնե՞ր, անսպասելի մղումնե՞ր: Անշուշտ, նրանց ընտրյալները նույնպես, այլապես նրանք միասին չէին լինի: Սակայն այսօր Կույսերը պետք է աշխատեն ճնշել իրենց կրքերը: Հանգստացեք բուռն զգացողություններից եւ դադար տվեք Ձեզ զուգընկերներին, այլապես նրանց խեղճ նյարդերը ուղղակի չեն դիմանա:

Կշեռքներ

Այսօր սիրային գործերում Կշեռքները զործ են մնալու բարձր զգացմունքներից: Նույնիսկ եթե նրանք ռոմանտիկայի եւ սենտիմենտալ երազանքների սիրահարներ են, այսօր նրանց մեջ կհաղթահարի կենդանականը՝ արթնացնելով որոշակի ցանկություններ եւ կրքոտ զգացմունքներ:Պետք չէ' ամաչել դրանից: Եթե իրենց կողքին սիրեցյալները լինեն, նրանք անպայման կգնահատեն Կշեռքների անմիջականությունը, ազատականությունը եւ ամեն վայրկյանը վայելելու ցանկությունը:

Կարիճներ

Այսօր Կարիճները դեմ առ դեմ կհանդիպեն իրենց անցյալին: Հնարավոր է՝ այն կապված կլինի հաճելի ռոմանտիկ հիշողությունների հետ, իսկ գուցե եւ տեսնեն նրանց, ով ոչ միանշանակ զգացմունքներ է առաջացնում իրենց մեջ: Ամեն դեպքում, ինչ էլ որ զգան Կարիճները՝ սեր, ատելություն թե տխրություն, պետք չէ թույլ տալ անցյալի իրադարձություններին նեխուժել Ձեր կյանքը: Թաքնվել նույնպես պետք չէ. միայն միավորելով հոգու խորքում անցյալը ու ներկան, Կարիճները կարող են օգտագործել այն հաճելի պահերը, որոնք առատորեն կպարգեւի իրենց Ճակատագիրը:

Աղեղնավորներ

Այսօր Աղեղնավորները հնարավորություն կստանան իրենց սիրելիների հետ թեթեւանալու եւ հանգստանալու համար: Ընդ որում, այդ հանգիստը պետք է լինի ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ բարոյական: Հնարավոր է՝ վերջերս Աղեղնավորների եւ նրանց զուգընկերները բարդ օրեր են ապրել,երբ դժվարությամբ են հասկացել միմյանց: Այսօր Աղեղնավորները իրավիճակը փոխելու հնարավորություն կստանան՝ օրը միասին անցկացնելով եւ իրենց քնքույշ զգացմոնքները չթաքցնելով: Դա կարող է խնդիրների երկար շարքի լուծման միջոց դառնալ:

Այծեղջյուրներ

Այսօր արժե, որպեսզի Այծեղջյուրները խորհրդի համար դիմեն ոչ միայն աստղերին, այլնաեւ իրենց երազներին: Եթե վերջերս նրանց անհանգստացրել է ինչ-որ բան երկրորդ կեսերի հետ հարաբերությունների մեջ եւ նրանք չգիտեին, ինչպես վարվել, ապա այսօրվա երազները կարող են կարող են Այծեղջյուրների հարցերից շատերին պատասխանե, ինչպես նաեւ հուշել, թե ինչպես վարվել հետագայում: Միայն թե չարժե նրանց չափազանց ուղղակի կերպով ընդունել: Հարկավոր է փորձել հասկանալ իմաստը կամ էլ դիմել լավ երազահանի օգնության:

Ջրհոսներ

Այսօր Ջրհոսները պետք է զոհաբերեն իրենց գործնական ակտիվությունը հանուն անձնական հարաբերությունների. գոնե աշխատանքային օրվա ավարտից հետո: Դժվար թե նրանց սիրեցյալներին հաճելի լինի, եթե Ջրհոսները անընդհատ հիշեն իրենց աշխատանքային խնդիրների մասին: Այսօր վեճերից խուսափելու նպատակով արժե փակի տակ պահել այդ թեման, իսկ բջջային հեռախոսը եւ էլէկտրոնային փոտը՝ անջատած:

Ձկներ

Սիրելի' Ձկներ: Այսօր դժվար թե կարողանաք զսպել Ձեր դրական զգացողությունները: Եթե այն մարդիկ, ում Դուք սիրում եք, դեռ չգիտեն այդ մասին, Դուք հեշտությամբ կցուցադրեք այդ, քանի որ նրանք գրված կլինեն Ձեր ճակատին: Իսկ եթե Ձկները գտնվում են իրենց ռոմանտիկ հարաբերությունների սկզբնական փուլում, նրանք այդ մասին կպատմեն իրենց բոլոր ծանոթ-ընկերներին: Դե ի'նչ: Կիսվե'ք Ձեր ուրախությամբ, միայն թե չափավոր: Որոշ բաները պետք է գաղտնիք մնան եւ գոյություն ունենանմիայն երկուսի համար: