Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներ

Blog Image

Վաշինգտոնի Կապիտոլիումից ոչ հեռու հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել. հաղորդում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով փրկարարական ծառայության ներկայացուցչին։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, տեղի ժամանակով ժամը 20։30-ի սահմաններում։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։

Ոստիկանապետ Ռոբերտ Քոնթիի խոսքով՝ հրաձգության պատճառը հայտնի չէ։ Նշվում է, որ միջադեպի պահին տարածքում մարդկանց մեծ խումբ է եղել։ Ականատեսները վկայում են, որ լսվել է առնվազն 15 կրակոց։

Send