Սանկտ Պետերբուրգի ավտոկայանատեղիում երեք ավտոբուս է այրվել (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում երեք ավտոբուս ամբողջությամբ այրվել է ավտոկայանատեղիում, հայտնում է Moika-ի Mash Telegram ալիքը։ Հրդեհը տեղի է ունեցել Դնեպրոպետրովսկայա փողոցում։
Ավտոբուսներից մեկը միջազգային էր, այն ուներ Եվրամիության երկրներից մեկի համարանիշներ։ Դեպքի վայրից տեսագրված կադրերում երևում է, որ իրար մոտ կանգնած ավտոբուսներն ամբողջությամբ այրվել են, և հրշեջները հանգցնում են կրակը։ Ավտոբուսների անմիջական հարևանությամբ բեռնատար կա, իսկ մոտակայքում առնվազն 10 մեքենա է կանգնած։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհը մարվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Տեսանյութն՝ այստեղ