Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գվատեմալայում տեղատարափ անձրևների զոհն է դարձել 21 մարդ

Blog Image

Գվատեմալայում 21 մարդ է մահացել տևական հորդառատ անձրևների պատճառով. այդ մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը: Եվս 7 մարդ անհետ կորած է համարվում:

Տեղումների հետևանքով գետերում ջրերը վարարել են, առաջացրել են հեղեղումներ, կամուրջներ են փլվել: Որոշ վայրերում գրանցվել են սողանքներ: Վնասվել է 108 ավտոճանապարհ, 7 կամուրջ: Բացի այդ, լրջորեն վնասվել է 111 տուն, 982 շենք թեթև վնաս է կրել:

Անձրևային սեզոնը Գվատեմալայում սկսվում է մայիսին և շարունակվում մինչև հոկտեմբեր:

Send