Էրեբունի թանգարանում նկարահանված պոռնոֆիլմի հերոսուհին մեկնաբանություն է գրել այն նույն կայքում, որում տեղադրվել էր տեսանյութը, ապա հեռացվել:
Նա նշում է, որ չի ցանկացել վիրավորել հայ ժողովրդին. «Մենք ջնջել ենք տեսանյութը, որովհետև այն, պարզվեց, հայերի համար սուրբ ամրոց է, հիմա աղմուկ է սկսվել, և պարզվել է, որ մենք վիրավորել ենք հայերի զգացմունքները: Մենք չենք ցանկանում վիրավորել այդ լավ ժողովրդի զգացմունքները, և երբեք չենք ցանկացել, մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում հայերին և հայերի ավանդույթներին և շատ զղջում ենք»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրելլ էինք, Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ էին նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում: